пятница, 22 марта 2024 г.

🌀🧿🌀

Քաղաքում այդ անպատասխանատու, 
տիրապետում էին մանիպուլյացիայի բոլոր հնարքներին.
Քաղաքում այդ «էլիտար»,
գլխատվում էին ծառերը` «դժգույն»,
իսկ վարդագույն սակուրաները չեն աճելու...
Քաղաքում այդ անթթվածին,
վրեժ կար օդում կախված`
ժամանակասպան,
այնինչ, եթե ուզենք, 
ժամանակն ինքն իրեն կմեռնի:

Քաղաքում այս անգիտակից,
մի քաղաք կար ուրվագծված`
արհեստական շնչառություն մուրող`
գիտակից անհատներից, 
բայց գտնվեց միայն 
արհեստական բանականություն`
վիրահատական սեղանին անժամկետ մնացած 
Երեւանի անստվեր ավերակներում:

Քաղաքում այն շքեղ,
ապրում էին մարդիկ-բանական....

четверг, 21 декабря 2023 г.

Ամենակարճ օրվա ամենակարոտի հետ մենակ էի այս երեկո.
Ու մի հոգու կանթեղ,
քնքշավայրի մի սեր,
մի շունչ, մի բույր, բյուրեղ`
բյուրեղացող մտքում,
ու գոլորշին սիրո
կաթիլների տեսքով
հավաքվում էր այնտեղ`
կարոտի ջերմ գրկում:
Ամենաերկար գիշերվա կարոտալիքն էի այս երեկո։



суббота, 16 декабря 2023 г.

🌄🌀🧿🌀🌄

Գիշերվա լռությունը խախտողները չխախտողներից տարբերվում են նրանով, 
որ հոգնել են տարբերվելուց:  
Հոգնողները չհոգնողներից տարբերվում են նրանով, 
որ տարբերվում են ու գրում չտարբերվող անտարբերների մասին: 
Երբ լռությունն անտարբեր է` խախտեք այն: 
Երբ լռությունն անաղմուկ է` դարձրեք անտարբեր, 
որպեսզի խախտեք այն, 
քանզի ժամանակը կարող է մեռնել, 
եթե ուզենանք...
Ես ինձ կորցրեցի քո սահմաններում
ու գտա կրկին` վերածնվելով անսահմաններում...

вторник, 12 декабря 2023 г.

Երբ սերը սուղ է
Երբ սերը սին է
Սիրո սառույցը
Գրկում է սիրտը
Սիրո սին սիրտը

Երբ սիրտը սին է
Երբ այն սառել է
Սրտի սառույցը
Գրկում է միտքը
Սիրո սին միտքը

Երբ միտքը սին է
Երբ այն դատարկ է
Մտքի դատարկը
Լցնում է հոգին
Սիրո սին հոգին

Երբ հոգին սին է
Սերը լքում է:

четверг, 15 октября 2020 г.

Հանուն հաղթանակի այրվում էին ապացույցները կյանքի, որպեսզի ապացուցվի գոյությունը կյանքի: Ամենուրեք լսվում է արձագանքը` Պարտավոր ենք, պարտավոր ենք, պարտավոր…. Պատերազմի դաշտում հիմա ժամանակն է այրվում` հանուն հաղթանակի: -- Sent from Fast notepad

пятница, 27 декабря 2019 г.

Յուրաքանչյուրն իր մարմնի ու էգոյի ներսում,
ամեն մեկն իր անձի կենտրոնում,
ամբոխը՝ սեփական եսի արմատներից կառչած...

Մեզ սազում է այն, ինչ մենք ունենք,
բացի...այս քաղաքից անինքնասեր,
որն 90-ական թվերից մնացել է վիրահատական սեղանին,
իսկ բժիշկներն իրենց սուրճն են խմում դառնաթթու
եւ հակաթույն փնտրում սխալ տեղերում...

Դատարկ պճնամոլներ
ու սնանկ հոգիներ-
կեղծ անհատի դեմքով
շրջում են քաղաքում՝
«բրենդային» քայլվածքով...

Այս քաղաքն ու իր բնակիչները
հաստատ արժեն իրար.
քաղաքը՝ վիրահատական սեղանին,
բնակիչները՝ քաղաքի անդեմ ավերակներում։
Ինչպե՞ս գտնենք, որտե՞ղ փնտրենք մեր քաղաքը,
իմ Սեր